AM
14 Հունվար 2013 - 10:27 AMT

ԿԸՀ-ն մերժեց ընտրագրավի վճարման անդորրագիրը չներկայացրած թեկնածուների գրանցումը

Գալիք նախագահական ընտրություններին առաջադրված Տարոն Աբրահամյանի, Մհեր Հայրապետյանի, Նարինե Մկրտչյանի, Պավլիկ Սարգսյանի, Ռոբերտ Սիմոնյանիև Ռուբեն Այվազյանի գրանցումը ԿԸՀ-ն այսօր արտահերթ նիստում որոշեց մերժել: Քաղաքացիների գրանցման հարցը քննարկելիս Տիգրան Մուկուչյանը առարկություն էր ներկայացրել և որոշման նախագիծը հաստատվեց ԿԸՀ արտահերթ նիստում: Քաղաքացիները ԿԸՀ են ներկայացրել առաջադրման փաստաթղթերը, որոնք թերի են եղել. բացակայում էր ընտրագրավի վճարման անդորրագիրը: Քաղաքացիներին տրվել է 48 ժամ լրացուցիչ ժամանակ փաստաթղթերը համալրելու համար, ինչը չի արվել:

Մհեր Հայրապետյանը նիստի ժամանակ հայտարարեց, որ դիմում ունի ներկայացնելու ԿԸՀ: Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց, որ քաղաքացին դիմումը կարող է ներկայացնել ԿԸՀ՝ նիստի ավարտից հետո:

Նարինե Մկրտչյանի լիազոր ներկայացուցիչը հայտարարեց, որ ընտրագրավի տակ սահմանված ունեցվածքային ցենզը նպատակ ունի համակարգը թողնել օլիգարխիային:

Ավելացնենք, որ Տարոն Աբրահամյանը, Պավլիկ Սարգսյանը և Ռուբեն Այվազյանը ԿԸՀ նիստին ներկա չէին: