AM
18 February 2003 - 18:06 AMT

ՀԱՅԱՍԱՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏՔԸ 2003 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԿԱԶՄԻ 977,3 ՄԼՆ ԴՈԼԱՐ

2003 թվականին Հայաստանի արտաքին պարտքը կկազմի 977, 3 մլն դոլար` 2002 թվականի 1010 մլն դիմաց: Այդ մասին ասվում է ՀՀ Կենտրոնական բանկի 2003 թվականի դրամա-վարկային ծրագրում: Ռուսաստանին Հայաստանի պարտքի /93,3 մլն դոլար/ վերաձեւակերպումը` «ունեցվածք պարտքի դիմաց» պայմնագրով, թույլ կտա մարել պարտքը եւ հանձնել ՌԴ-ին մի քանի հայկական ձեռնարկություն: «Արդյունքում դա զգալիորեն կթեթեւացնի Հայաստանի պարտքի բեռը եւ կմեծացնի արտոնյալ վարկերի բաժինը դրանց ընդհանուր ծավալում, քանզի ռուսաստանյան վարկը արտոնյալ չէր»,- ասվում է ծրագրում: Ինչպես հետեւում է ծրագրից, 2003 թվականին արտոնյալ վարկերի տեսակարար կշիռը վարկային կառույցում կրկին կգերակշռի եւ կկազմի 92,5 տոկոս: «Վերջին երկու տարվա ընթացքում նկատվել է ցուցանիշների զգալի բարելավում, որոնք բնութագրում են արտաքին պարտքի իրացվելիությունը, ինչը պայմանավորված է արտահանվող ապրանքների եւ ծառայությունների ծավալի զգալի աճով»,- ասվում է ծրագրում: