AM
14 January 2013 - 13:41 AMT

Բրիտանական Black Sabbath ռոք խումբը 2013-ի հունիսին նոր ալբոմ կթողարկի

Բրիտանական Black Sabbath ռոք խումբը այս տարվա հունիսին կթողարկի նոր ալբոմ, որը կկոչվի «13»: Այս մասին հայտարարվել է խմբի պաշտոնական կայքում:

Ալբոմի վրա աշխատել են Օզզի Օզբորնը, կիթառահար Թոնի Այոմմին և բասիստ Գիզեր Բաթլերը և Rage Against the Machine-ի հարվածային գործիքների վրա նվագող Բրեդ Ուիլքը:

Այս տարվա գարնանը Black Sabbath-ը ծրագրում է «13» ալբոմի աջակցությանն ուղղված շրջագայություն անցկացնել: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: