2013 թվականի հունիսի 14-ին Լեհաստանի Գդանսկ քաղաքում տեղի կունենա «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013» մրցույթը, որին առաջին անգամ կներկայանա Հայաստանը: Հունվարի 14-ից փետրվարի 5-ը Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է մրցույթ «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013-ին» հայաստանյան ընտրությանը մասնակցելու համար:
Հայտերն ընդունվում են հետևյալ կանոններով.
• Մասնակից անհատ կատարողի տարիքը պետք է լինի 16-21 տարեկան:
• Մասնակից անհատ կատարողը պետք է լինի ՀՀ քաղաքացի կամ ապրած լինի ՀՀ-ում առնվազն 2 տարի:
• Մասնակից անհատ կատարողը , բացի անհատական պարաոճի բարձր մակարդակի, պետք է տիրապետի դասական բալետի հիմնական հմտություններին:
• Ներկայացված պարը չպետք է գերազանցի 1.30 րոպեն:
• Խրախուսվում է երաժշտական և պարային բազմաոճությունը:
Մասնակից անհատ կատարողը գնահատվելու է պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից հետևյալ սկզբունքներով.
• Պարողի ճկունությունը և նոր ոճերին հարմարվելը:
• Պարային բեմադրությանը հավատարիմ մնալը:
• Պարի ներկայացման և գեղարվեստական արտահայտման որակը:
Մրցույթին մասնակցելու համար մասնակից անհատ կատարողը ներկայացնում է հայտ:
Հայտերն ընդունվում են մինչև 2013թ.-ի փետրվարի 5-ը: