Այսօր աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի միջազգային համագործակցության դիրեկտորատի ղեկավար, բրիգադի գեներալ Եվանգելոս Կոնստասի գլխավորած պատվիրակությունը:
Ինչպես PanARMENIAN.Net –ին հայտնում են Պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանի և ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լ.Այվազյանի հետ, որոնց ընթացքում ամփովել են 2012թ. երկկողմ համագործակցության արդյունքները և պայմանավորվածություն է ձեռք բերվել 2013թ. համագործակցության շուրջ: Լ.Այվազյանը և բրիգադի գեներալ Կոնստասը ստորագրել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջև 2013թ. երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրը, որով նախատեսվում են մի շարք միջոցառումներ ռազմատեխնիկական համագործակցության, անձնակազմի մարտական պատրաստության և փորձի փոխանակման ուղղությամբ:






