Այսօր տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության վարչության հերթական նիստը՝ կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են կուսակցութունից:
Կուսակցությունից հայտնում են նաև, որ քննարկել և հավանության է արժանացրել 2013թ. նախագահական ընտրություններում «Օրինաց երկիր» կուսակցության մասնակցության ձևաչափը և քարոզարշավի աշխատանքների կազմակերպման հետ կապված հարցերը:
Վարչությունը լսել է ՕԵԿ տարածքային մարմինների հաշվետվությունները կուսակցության կառույցների աշխատանքների մասին: Նիստում անդրադարձ է եղել նաև Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգին առնչվող այլ խնդիրների:






