AM
18 February 2003 - 18:02 AMT

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՎԱՐՏՎԵԼ Է ԵՐԿՐԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԸՆՏՐԱՐՇԱՎԸ

Համաձայն գործող ՀՀ Ընտրական օրենսգրքի` Հայաստանում այսօր 00:00-ին, ավարտվել է փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուների նախընտրական ընտրարշավը: Հիշեցնենք, որ երկրի նախագահի պաշտոնին հավակնում են 8 թեկնածու` Հայաստանի գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, «Միավորված հայեր» կուսակցության առաջնորդ Ռուբեն Ավագյանը, «Հեռանկար» ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արամ Կարապետյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը, Ազգային-ժողովրդավարական միության առաջնորդ Վազգեն Մանուկյանը,«Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը, «Սոցիալիստական Հայաստան» միավորման ղեկավար Գառնիկ Մարգարյանը: Քվեաթերթիկներում նշվում է նաեւ Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, որն ընտրություններից քիչ առաջ իր ընտրազանգվածին կոչ էր արել քվեարկել վերոհիշյալ ցուցակից որոշակի թեկնածուի օգտին: