AM
15 Հունվար 2013 - 05:29 AMT

«Առավոտ». «Ժողովրդավարական հայրենիք»-ը ՀԱԿ-ին ճգնաժամից դուրս բերելու փաստաթուղթ է կազմել

ՀԱԿ անդամ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը իր քաղխորհրդի նիստում Կոնգրեսին ճգնաժամից դուրս բերելու աշխատանքային փաստաթուղթ է կազմել: Երեկ կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը «Առավոտ»-ին ասել է, որ քաղխորհրդի որոշմամբ այդ փաստաթուղթը մինչև Կոնգրեսում չքննարկեն՝ չեն հրապարակելու:

«Կուսակցությունը բացի այդ փաստաթղթից՝ որոշել է նաև առաջիկա ընտրություններին մասնակցելու ձևաչափը: Այս մասին էլ Մակեյանը շատ չմանրամասնեց՝ բացատրելով, որ առաջիկա ժամերին հայտարարությամբ հանդես կգան:

«Հայտարարությունը իրավիճակի գնահատականն է: Այս պահի դրությամբ ընտրություններում իրավիճակի փոփոխության հնարավորության տեսական ելքն ենք մշակել»,- ասաց Մակեյանը»,- գրում է թերթը: