AM
15 Հունվար 2013 - 05:47 AMT

«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանը որոշել է քարոզարշավին միայնակ բեմ բարձրանալ

ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն իր նախընտրական քարոզարշավը սկսելու է հունվարի 22-ին Սյունիքի մարզից: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նա որոշել է քարոզարշավի ժամանակ ելույթ ունենալիս միայնակ բեմ բարձրանալ: Անցյալ ընտրությունների նման քարոզարշավներին մեծ շքախմբով չի մեկնելու:

«Ինչո՞ւ է Սարգսյանը որոշել միայնակ մասնակցել քարոզարշավին. «Ժողովուրդ»-ի այս հարցին ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Մենք քարոզարշավի ընթացքում կօգտվենք այն մոդելից կամ այն մարտավարական թռուցիկներից, որոնք մշտապես արդյունավետ են եղել: Իսկ քարոզարշավի մարտավարական այլ մանրամասներին թույլ տվեք ձեզ չծանոթացնել: Կարող եմ ասել, որ քարոզարշավը կլինի շատ հետաքրքիր, շատ ամբողջական, իսկ կիզակետում կլինի հանրապետության նախագահը»:

Ի դեպ, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին պատկանող «Մեդիա պրինտ» տպարանում արդեն տպագրվել են Սերժ Սարգսյանի քարոզչական պաստառները»,- գրում է թերթը: