AM
15 Հունվար 2013 - 05:57 AMT

«Հայկական ժամանակ». ՀԱԿ ակտիվիստների բողոքից դեռ լուր չկա

ՀՀ Վճռաբեկ դատարանը դեռևս չի որոշել 2-6 տարվա ազատազրկման դատապարտված ընդդիմադիր չորս ակտիվիստների բողոքի ճակատագիրը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է Վճռաբեկ դատարանի մամուլի խոսնակ Արսեն Բաբայանը:

Ըստ նրա, մեկամսյա ժամկետը լրանում է հունվարի 27-ին. Վճռաբեկ դատարանը բողոքը ստացել է դեկտեմբերի 27-ին: Մեկ ամիսը լրանալուն պես, նոր միայն պարզ կլինի՝ բողոքը վարույթ կընդունվի, թե ոչ:

Թերթը հիշեցնում է, որ երիտասարդ ակտիվիստները Վճռաբեկ բողոքում մատնանշել են Առաջին և Վերաքննիչ ատյանների կողմից թույլ տրված մի շարք դատական սխալներ, նյութական և դատավարական իրավունքի մի շարք կոպիտ խախտումներ, որոնց հիմքով միջնորդել են բեկանել իրենց նկատմամբ արձակված մեղադրական դատավճիռը: