AM
15 January 2013 - 09:16 AMT

ԱՄՆ-ում կբացվի աշխարհի առաջին գրադարանն առանց գրքերի

Այս տարվա աշնանը ԱՄՆ Սան Անտոնիո քաղաքում կբացվի առանց գրքերի առաջին՝ BiblioTech գրադարանը: Սա կլինի աշխարհի առաջին հանրային գրադարանը, որտեղ սովորական գրքերն ամբողջությամբ կփոխարինվեն էլոկտրոնայիններով, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը՝ ամերիկյան ԶԼՄ-ների վրա հղումով:

Նախագծի նախաձեռնողն է տեղի դատավոր Նելսոն Վուլֆը: «Ես մեծ գրքասեր եմ: Գրքերը շատ կարևոր են ինձ համար: Սակայն, բոլորս գիտենք, որ աշխարհը փոխվում է: Կարծում եմ, նախագիծը թույլ կտա մեծ քանակությամբ մարդկանց ներգրավել ընթերցանությանը»,-հայտարարել է Վուլֆը:

«Գրադարանն անվճար կլինի: Վճար կգանձվի միայն տպագրության համար»,-ասել է նախագծի հեղինակը: