Ամերիկացի դերասան Ջոննի Դեպը կնկարահանվի Կարիբյան ծովի ծովահենների մասին պատմող 5-րդ ֆիլմում, որը էկրաններ կբարձրանա 2015թ, փոխանցում է Ինտրեֆաքսը՝ հղելով BBC-ին: Դեպը կրկին կմարմնավորի Ջեկ Ճնճղուկին:
Ֆիլմի սցենարն արդեն մշակվում է, սակայն մանրամասներն առայժմ գաղտնի են պահվում: Այն մասին, թե ով է լինելու ֆիլմի ռեժիսորը, Disney ստուդիան առայժմ չի հաղորդում: Հայտնի չեն նաև մյուս դերասանների անունները: