AM
16 January 2013 - 13:58 AMT

Մաքքարթնին իր Twitter-ում տեղադրել է Լինդայի մասին անիմացիոն տեսահոլովակ

Փոլ Մաքքարթնին իր թվիթթերում կարճ անիմացիոն տեսահոլովակ է տեղադրել, որի գլխավոր հերոսը երաժշտի նախկին կինը՝ Լինդան է:

40-վայրկյանանոց տեսահոլովակում հնչում է « Heart of the Country » երգը: Լինդան իր անդավաճան տեսախցիկով թափառում է վայրի և ընտանի կենդանիների մեջ, երաժշտական գործիքներով նվագում է նրանց համար:

Լինդա Մաքքարթնին կենդանիների իրավունքների պաշտպան էր և բուսակերության գաղափարների պրոպագանդիստ:

«Heart of the Country » երգը գրվել է Լինդա և Փոլ Մաքքարթնիների կողմից 1971թ և ներառվել «Ram» ալբոմում: Այս մասին հաղորդում է lenta.ru-ն: