Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկուն:
Զրուցակիցները քննարկել են տարբեր ոլորտներում հայ-լեհական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ` գոհունակությամբ նշելով, որ այն ունի հետագա զարգացման լավ հեռանկարներ: Այդ համատեքստում Արթուր Բաղդասարյանը և Զդիսլավ Ռաչինսկին անդրադարձել են ԱԱԽ քարտուղարի առաջիկայում նախատեսվող Լեհաստան այցի հետ կապված հարցերին:
Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են ԱԱԽ մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներ:






