AM
17 Հունվար 2013 - 09:26 AMT

Իվանիշվիլին խոստանում է ամեն ինչ անել, որպեսզի վիրահայերը Վրաստանում իրենց զգան ինչպես տանը

Վրաստանի նորընտիր վարչապետ Բիձինա Իվանիշվիլու նախընտրական քարոզարշավի ընթացքում Վրաստանի հայ համայնքը ջերմ ընդունելություն և աջակցություն է ցուցաբերել նրան: Այդ մասին Վրաստանի վարչապետը հայտարարել է հայ գործընկեր Տիգրան Սարգսյանի հետ համատեղ մամլո ասուլիսում. «Ես հայազգի շատ բարեկամներ ունեմ, իսկ հայ համայնքի ջերմ ընդունելությունն ընտրությունների արդյունք է»,- ասել է նա: Միաժամանակ, Իվանիշվիլին խոստացել է կատարել իր նախընտրական քարոզարշավի բոլոր դրույթները, որոնք վերաբերվում են Վրաստանի հայերին: «Վրաստանի կառավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի նրանք զգան իրենց ինչպես սեփական երկրում և ինտեգրվեն վրացական հասարակության մեջ»,- հայտարարել է նա: