AM
17 Հունվար 2013 - 11:39 AMT

ՀՀ ԶՈՒ ԳՇ պատվիրակությունը մեկնել է Բրյուսել

Հունվարի 16-ից 17-ը աշխատանքային այցով Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսելում է գտնվում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Լյովա Մնացականյանի գլխավորած պատվիրակությունը` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում անցկացվող` Հյուսիսատլանտյան Դաշինքի ու գործընկեր երկրների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի մակարդակով ռազմական կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով: Նիստի օրակարգի համաձայն անց են կացվում հանդիպումներ Աֆղանստանում և Կոսովոյում իրականացվող խաղաղության աջակցության գործողություններին մասնակցող պետությունների, ինչպես նաև Եվրանտլանտան գործընկերության խորհրդի անդամ երկրների ձևաչափերով: ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատվիրակությունը Երևան է վերադառնալու հունվարի 18-ին: