AM
17 January 2013 - 12:32 AMT

Օգոստոսին էկրաններ կբարձրանա Metallica խմբի մասին պատմող ֆիլմը

Metallica խմբի մասին ֆիլմ է նկարահանվել: Ֆիլմը կրում է խմբի երգերից մեկի անվանումը՝ « Through the Never »: Այն եռաչափ է լինելու և էկրաններ է բարձրանալու 2013թ օգոստոսի 9-ին: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղելով Picturehouse-ին:

« Through the Never » ֆիլմի ռեժիսորն է Նիմրոդ Անթալը: Ֆիլմում գլխավոր դերերից մեկը խաղալու է դերասան Դեյվ ԴեՀաանը, ով հայտնի է «Նոր Սարդ-մարդը» ֆիլմից: