AM
18 January 2013 - 05:34 AMT

«ՉԻ». Գարեգին Նժդեհի մասին պատմող ֆիլմի բյուջեն 7 միլիոն ԱՄՆ դոլար է

«Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրում է, որ ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի վերջերս նկարահանած Գարեգին Նժդեհի մասին պատմող գեղարվեստական ֆիլմի բյուջեն մոտ 7 միլիոն ԱՄՆ դոլար է: Թերթը նշում է, որ ֆիլմի մասին բացասական քննարկումներ են սկսել տարբեր սոցիալական ցանցերում: Հատկապես նշվում է այն հանգամանքը, որ Քեշիշյանն այն նկարահանել է երեք ամսում և, բացի այդ, ֆիլմում գլխավոր հերոսի դերը ստանձնել է սերիալային մի դերասան, որը միշտ օլիգարխի և հանցագործի կերպար է էկրանավորել: Թերթի տեղեկություններով` ֆիլմի համար գումար տրամադրողների ցանկում է Սյունիքի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատերերից Մաքսիմ Հակոբյանը, որը մի քանի միլիոն ԱՄՆ դոլար է տրամադրել Հրաչ Քեշիշյանին Նժդեհի մասին ֆիլմ նկարահանելու համար:

«Ի դեպ` ահռելի մեծ գումարներ է ծախսվել ֆիլմի «ռասկրուտկայի» համար հատկապես Սփյուռքում: Սփյուռքի հայաշատ վայրերում բազմաթիվ մեծադիր վահանակներ ու էկրաններ են տեղադրվել, որոնք իրազեկում են Քեշիշյանի հերթական «գլուխգործոցի» մասին»,-եզրափակում է թերթը: