AM
18 July 2005 - 03:47 AMT

ՀԱՅ ԼՐԱԳՐՈՂՆԵՐՆ ՈՒ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ԽԱՂԱՑԵԼ ԵՆ ՈՉ ՈՔԻ

Երեւանի մամուլի ակումբի 10-ամյակի տոնակատարությունների շրջանակում Հայաստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել ընկերական հանդիպում լրագրողների եւ դիվանագետների հավաքականների (կազմված Հայաստանի ԱԳՆ եւ մի շարք երկրների դեսպանատների աշխատակիցներից) միջեւ, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Ընկերական հանդիպման կարգավիճակը արտացոլվել է բացառապես խաղի վերջնական արդյունքում (3:3), քանի որ խաղը անցել է շատ լարված եւ անզիջում պայքարում: Առաջին խաղակեսից հետո լրագրողները առաջատարն էին, ունենալով երկու գնդակի առավելություն, սակայն երկրորդ խաղակեսում դիվանագետները հավաքեցին ուժերը եւ երեք գնդակ խփեցին: Իրադարձությունների նման ընթացքը ձեռք չէր տալիս գրչի վարպետներին, եւ նրանք հարձակումների տարափ հեղեցին հակառակորդի դարպասների վրա: Գրչակիցների այդ ջանքերը հատուցվեցին վերջին րոպեին խփած գոլով: Ոչ ոքի` 3:3 այդ հակամարտության արդարացի արդյունքն էր: Մենամարտից հետո բոլոր մասնակիցները ստացան մրցանակներ եւ նվերներ: Պատվավոր հյուրերի թվում խաղին էր հետեւում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան, Վլադիմիր Պրյախինը: