Վերջերս գիշերային պարեկության ժամանակ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հարավային ուղղությամբ անհետ կորել է պայմանագրային հիմունքով ծառայող մի զինվոր: Նշենք, որ նույն օրերին Ադրբեջանի մամուլը հայտարարել է ղարաբաղյան պաշտպանության բանակի մի զինծառայողի ձերբակալելու մասին: Ինչպես տեղեկացրել էն «Դե-ֆակտո» գործակալությանը ԼՂՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունում, ներկայումս իրականացվում է կորած զինծառայողի որոնումը, միաժամանակ ստուգվում է ադրբեջանական կողմի հայտնած տեղեկությունների հավաստիությունը: