AM
18 Հունվար 2013 - 13:56 AMT

Սեյրան Օհանյանն աշխատանքից ազատել է ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետին

Պաշտպանության նախարար Սերյան Օհանյանն այսօր աշխատանքից ազատել է ՀՀ Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Արտաշես Փարսադանյանին: Տեղեկությունը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննսիյանը:

«Արտաշես Փարսադանյանին աշխատանքից ազատելը ոչ մի կոնկրետ դեպքի հետ կապված չէ: Խնդիրը նրա ընդհանուր գործունեությունն է», – ասաց Արծրուն Հովհաննիսյանը: