AM
19 Հունվար 2013 - 05:32 AMT

«Հրապարակ». Նախագահի թեկնածուների մոտ ՀՀԿ-ից բանագնացներ են գնում

«Հրապարակ»-ի տեղեկություններով, այս օրերին ՀՀ նախագահի թեկնածուների մոտ բանագնացներ են գնում Հանրապետական կուսակցությունից` առաջարկելով քաղաքակիրթ ընտրություններ անցկացնել: Ինչն առաջին հերթին նշանակում է հայհոյանքի և անձնական վիրավորանքների բացառում մրցակիցների հասցեին: Այս պարագայում խոստանում են համարժեք վերաբերմունք: Ինչպես նաև պարտավորվում են որևէ կերպ չխոչընդոտել նման խոստում տվող թեկնածուի ընտրարշավին և ամեն ինչ անել, որ նա «մաքուր» ստանա իր ընտրողների ձայները: