Քվենտին Տարանտինոյի «Ազատագրված Ջանգոն» ֆիլմն ամենաշահութաբերն է դարձել ռեժիսորի համար Հյուսիսային Ամերիկայում: Այդ մասին է գրում է Լենտա.ռու-ն՝ Film-News կայքի վրա հղումով: Տվյալները վկայում են, որ շահույթը ֆիլմի ցուցադրությունից հունվարի 17-ին հասել է 130 մլն դոլարի ԱՄՆ-ում և Կանադայում:
ԱՄՆ-ում ֆիլմի վարձույթով զբաղվում է The Weinstein Company-ն, իսկ միջազգային վաճառքն իրականացնում է Sony-ն:
«Ազատագրված Ջանգոն» հավակնում է «Օսկարի» 5 անվանակարգերում: Ֆիլմն արդեն երկու մրցանակ ստացել է «Ոսկե գլոբուսի» մրցանակաբաշխության ժամանակ:
Ֆիլմում նկարահանվել են Լեոնարդո դի Կապրիոն, Ջեյմի Ֆոքսը, Ջոնա Հիլը և Սեմյուել Լ. Ջեքսոնը: