Այսօր պաշտոնապես տրվեց 2013 թվականի նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի մեկնարկը:
Ինչպես արդեն հայտնի է, նախագահի պաշտոնի համար կպայքարի 8 թեկնածու՝ ՀՀ գործող Նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, անկուսակցական Վարդան Սեդրակյանը, Ազգային համաձայնություն կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը և անկուսակցական Անդրիաս Ղուկասյանը:
ՀՀ Ընտրական օրենսգրքի համաձայն, բոլոր թեկնածուները կարող են օգտագործել 60 րոպե անվճար եթերաժամանակ Հանրային հեռուստատեսությունում և 120 րոպե Հանրային ռադիոյում:
Հավելենք, որ քարոզարշավը կտևի մինչև փետրվարի 16-ը ՝ժամը 24: 00-ն:
Ընտրությունը կանցկացվի փոտրվարի 18-ին:






