Բրիտանացի հայտնի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր և դերասան Մայքլ Ուինները մահացել է 77 տարեկան հասակում, հաղորդում է BBC-ի Ռուսական ծառայությունը:
Կյանքի ընթացքում նա նկարահանել է 30 ֆիլմ, որոնցից ամենահայտնին Չարլզ Բրոնսոնի գլխավոր դերակատարությամբ «Մահվան ծարավ» ֆիլմն է:
Ուիններն աշխատել է այնպիսի հայտնի դերասանների հետ, ինչպիսիք են Մառլոն Բրանդոն և Սոֆի Լորենը:
Նախորդ ամռանը Ուինները հաղորդել էր, որ լյարդ հիվանդություն ունի, և ըստ բժիշկների, իրեն մոտավորապես 18 ամսվա կյանք մնացել: