AM
22 Հունվար 2013 - 15:03 AMT

Գոռ Սուջյանը «Եվրատեսիլ 2013»-ո՞ւմ. Երգիչն առաջարկում է սպասել մինչև ժամը 21:00-ն

Համացանցում տեղեկություն է տարածվել, որ շվեդական Մալմո քաղաքում կայանալիք «Եվրատեսիլ 2013»-ին Հայաստանը ներկայացնելու է «Դորիանս» ռոք խմբի մենակատար Գոռ Սուջյանը:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում երգիչը նշեց, որ այդ մասին դեռ մեկնաբանություններ չի տալիս: «Ամեն ինչ պարզ կլինի երեկոյան` ժամը 21:00-ին», – ասաց երգիչը:

Ինչպես հայտնում է «Եվրատեսիլ Հայաստան»-ի ֆեյսբուքյան էջը՝ այսօր՝ ժամը 21.00-ին Հանրային հեռուստատեսության «Առաջին լրատվականի» եթերում կհայտարարվի «Եվրատեսիլ 2013»-ի հայաստանյան ներկայացուցչի անունը: