AM
21 July 2005 - 06:07 AMT

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՍՏԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԸ ԿՈՂՈՊՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Երեւանում կողոպտել են Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի բնակարանը: Ինչպես տեղեկացնում են հայկական ԶԼՄ-ները, բնակարանային գողերը տուն են մտել շենքի տանիքից` պարանի օգնությամբ: Ընդ որում, ընտանիքի անդամներից ոչ մեկը տանը չի եղել: Աղբյուրների համաձայն` գողացված է 14 հազար դոլար գումարի ոսկյա զարդեր եւ կենցաղային ապրանքներ: Ընդսմին, Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայության ներկայացուցիչը հայտարարել է, որ Ոստիկանությունը տեղեկություն չի ստացել կատարված միջադեպի մասին` «այդ առնչությամբ հանրապետության ոստիկանությունն առայժմ պաշտոնական տեղեկություններ չի ստացել», տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: