AM
17 February 2003 - 16:15 AMT

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՔԱՂԱՔԱԳԵՏԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՃՈՎ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ

Վերջին ժամանակներս Ռուսաստանում ազգայնականության աճի վերաբերյալ տեղեկությունները չեն կարող չմտահոգել: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, «Թուրան» գործակալությանն է հայտարարել ադբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն: Նրա խոսքերով, փորձեր են արվում այլազգիների վրա բարդել Ռուսաստանի սոցիալական – քաղաքական բոլոր խնդիրների մեղքը: Միաժամանակ, շարունակել է քաղաքագետը, հաճախակի են դարձել բռնարարքները` ընդհուպ մինչ- Ադրբեջանի, Տաջիկստանի – այլ երկրների մահմեդական ժողովուրդների ներկայացուցիչների սպանությունները: Այդ ամենը վկայում է Ռուսաստանում ֆաշիստական տրամադրությունների աճի մասին: «Աշխարհի առաջատար երկրները չպետք է աչք փակեն այդ փաստերի վրա` ի հաճույս Մոսկվայի հետ հարաբերությունների: Այդ գործընթացների շարունակման – խորացման դեպքում – հաշվի առնելով Ռուսաստանի միջուկային ներուժը` աշխարհն անկասկած կբախվի շատ ավելի մեծ վտանգի հետ, քան Իրաքը – Հյուսիսային Կորեան»,-ամփոփել է Գուլուզադեն: