AM
23 January 2013 - 06:23 AMT

Ծնվել է երգչուհի Շակիրայի և «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեի որդին

Ծնվել է հայտնի կոլումբիացի երգչուհի Շակիրայի և «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեի որդին:

Ինչպես հաղորդել է երգչուհին իր ինտերնետ կայքում, երեխային անվանել են Միլան: Բժիշկների խոսքով, երեխան և մայրն իրենց հիանալի են զգում:

Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսն արդեն շնորհավորել է նշանավոր զույգին առաջնեկի ծննդյան կապակցությամբ: 35-ամյա երգչուհին 10 տարով մեծ է իր ընտրյալից, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: