AM
23 January 2013 - 08:04 AMT

Դիրիժոր Յուրի Բաշմետը կնշի 60-ամյակը Մոսկվայում հոբելյանական փառատոնով

Դիրիժոր Յուրի Բաշմետի 60-ամյակին նվիրված հոբելյանական փառատոնը տեղի կունենա հունվարի 23-27-ը Մոսկվայում: Ինչպես պատմել է հոբելյարը, փառատոնի ծրագրերն արմատապես կտարբերվեն միմյանցից:

Փառատոնը կբացվի հունվարի 23-ին կոնսերվատորիայի Սպիտակ դահլիճում ֆիքսված ծրագրով: Սպասվում է Անդրե Պրեվինի պրեմիերան` նվիրված Բաշմետին և ջութակահարուհի Աննա-Սոֆի Մուտերին: Ջութակի և ալտի համար այդ կոնցերտն աշխարհում հնչել է միայն երկու անգամ` Պրեվինի 80-ամյակի առթիվ Նյու Յորքում և Լոնդոնում:

Այդ երեկո կհնչի Բրուխտի կրկնակի կոնցերտը, որը Բաշմետը կնվագի կլարնետահար Միշել Պորտալի հետ: Իսկ հետո, ինչպես պատմել է հոբելյարը, նրա բազմաթիվ ընկերների պատվերով և սեփական ցանկությամբ կկատարվի Գիա Կանչելիի «Ստիկսը»: «Նոր Ռուսաստան» պետական սիմֆոնիկ նվագախումբն այդ երեկո կգլխավորի Վալերի Գերգիևը:

Հունվարի 27-ին եզրափակիչ համերգին «Մոսկվայի մենակատարներ» կամերային համույթը կնվագի Ստրադիվարիուսի, Գվարներիի, Ամատիի գործիքներով Ռուսաստանի եզակի երաժշտական գործիքների պետական հավաքածուից: Մենակատարների շարքու են ավստրիացի դաշնակահար Օլեգ Մայզենբերգը, իտալացի թավջութակահար Ջովանի Սոլիման և Բաշմետը ալտով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: