Տարածված լուրի կապակցությամբ, թե Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ու Իրանի Ատրպատական գավառի կառավարիչը Թավրիզում ստորագրել են երկկողմ տնտեսական հարաբերությունները զարգացնելու մասին համաձայնագիր, որով Սյունիքի մարզը 5 տարով վարձակալությամբ արոտավայր կտրամադրի, իսկ Իրանը Հայաստանին կտրամադրի գյուղտեխնիկա և պարարտանյութեր, «Ժամանակ»-ի հետ զրույցում Սյունիքի փոխմարզպետ Արա Դոլունցն ասել է. «Բացարձակապես ոչ մի պայմանագիր չի կնքվել: Եթե պաշտոնական տեղեկատվություն եք ուզում՝ վերջերս մարզպետը աշխատանքային խմբով եղել է Իրանի Իսլամական Հանրապետության Ատրպատական նահանգում՝ պաշտոնական այցով, որտեղ նման հարց չի քննարկվել»:
Հարցին՝ իսկ քննարկվել է այդ հարցը, նախապատրաստվում է նման պայմանագիր, Ա. Դոլունցը պատասխանեց, որ այլ մանրամասների չի տիրապետում, սակայն կրկին վստահեցրեց, որ նման պայմանագիր գոյություն չունի:
Հիշեցնենք, որ անղցած տարվա դեկտեմբերին լուրե էին շրջանառվում, որ հայաստանը գյուղտեխնիկայի դիմաց Իրանին արոտավայրեր կտրամադրի:






