AM
24 January 2013 - 07:27 AMT

Ատոմ Էգոյանի նոր ֆիլմում խուզարկուի դերը կկատարի Ռոզարիո Դոուսոնը

Կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը շարունակում է դերասանների հավաքել իր «Գիշերվա թագուհին» թրիլերի համար, որի նկարահանումները կսկսվեն արդեն փետրվարին: Ռայան Ռեյնոլդսը կատարում է հոր դերը, որի դստերը առևանգել են 8 տարի առաջ: Դոուսոնը կկատարի խուզարկուի դերը, որը հետաքննում է հանցագործությունը, հայտնում է kinopoisk-ը:

Էգոյանը վերջերս է ավարտել աշխատանքը «Սատանայի հանգույցը» կրիմինալ դրամայի վրա, որը պատմում է դեռահասների մասին, որոնց մեղադրում են երեք տղաների սպանության մեջ: Ֆիլմի ռուսաստանյան պրեմիերան տեղի կունենա 2013թ. մայիսին:

«Գիշերվա թագուհին» ֆիլմում Ռայան Ռեյնոլդսի հերոսից առևանգում են նրա դստերը: Անցնում է 8 տարի և հայրը մի շարք հանցանշաններ է գտնում, որոնք վկայում են, որ նրա 17-ամյա դուստրը ողջ է: Որոնումներում նրան կօգնի Ռոզարիո Դոուսոնի հերոսուհին: