AM
25 January 2013 - 06:12 AMT

«Աստղային պատերազմների» նոր մասի ռեժիսորը կդառնա Ջեյ Ջեյ Աբրամսը

Մի շարք ամերիկյան ԶԼՄ-ներ հաղորդել են, որ «Աստղային պատերազմներ» կինոէպոպեայի նոր ռեժսիորը կլինի Ջեյ Ջեյ Աբրամսը, ով «Աստղային ճանապարհի» երկու ֆիլմերի, «Առաքելությունն անիրագործելի է 3» ֆիլմի հեղինակն է:

Նախօրեն դա հաստատել է Walt Disney ստուդիայում աղբյուրը, թեև ռեժիսորն առայժմ ոչ մի մեկնաբանություն չի տվել, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Տիեզերական սագայի հերթական մասի ռեժիսորը դառնալու առաջարկը մերժել են Սթիվեն Սփիլբերգը, Գիլյերմո դել Տորոն և Ջոս Ուիդոնը:

Ենթադրվում է, որ նոր ֆիլմը վարձույթի դուրս կգա արդեն 2015-ին: Այն կնկարահանի Walt Disney ստուդիան, որն ավելի վաղ հեղինակային իրավունքը գնել է Ջորջ Լուկասից: