AM
25 January 2013 - 11:49 AMT

Ռիզ Ուիզերսփունը կնկարահանվի «Պարոն Լազարի» ռեժիսորի նոր նախագծում

Ֆիլիպ Ֆալարդոն` «Պարոն Լազար» դրամայի ռեժիսորը, որը «Օսկարի» է հավակնել «Լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում», թողարկում է «Օգտակար սուտ» (The Good Lie) նախագիծը: Ֆիլմը կպատմի Երկրորդ քաղաքացիական պատերազմի ժամանակ Սուդանից փախած տղաների մասին: Այդ տղաներին պատսպարած ամերիկուհու դերում հանդես կգա Ռիզ Ուիզերսփունը, գրում է kinopoisk-ը:

Կինոնկարը մի քանի տարի մշակվել է Paramount ստուդիայում, բայց հիմա դրանով կզբաղվի Imagine կինոընկերությունը և վերջերս պրոդյուսեր Մոլի Սմիթի ձևավորած Black Label Media-ն:

Սցենարի հեղինակը Մարգարետ Նեգլն է` «Ընդհատակյա կայսրություն» սերիալի մի շարք էպիզոդների պրոդյուսերը և հեղինակը: «Իմպերիայի» վրա աշխատանքի համար Նեգլը ստացել է ԱՄՆ Սցենարիստների գիլդիայի մրցանակ:

«Օգտակար ստի» գլխավոր հերոսը, մի քանի տարի անցկացնելով փախստականների ճամբարում, հնարավորություն է ստանում լքել Սուդանը երեք «կորած տղաների» հետ` շահելով ԱՄՆ ուղևորության վիճակախաղում: ԱՄՆ-ում նրանց ապաստան է տալիս մի կին (Ուիզերսփուն):