AM
23 July 2003 - 17:38 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԳՏՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ԵԽԽՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԳԾՈՎ ԶԵԿՈՒՑՈՂԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ ԿԱՅՑԵԼԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻՑ ՈՉ ՇՈՒՏ

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) Լեռնային Ղարաբաղի գծով զեկուցող Թերի Դեւիսը հակամարտության տարածաշրջան կայցելի 2003 թվականի հոկտեմբերից ոչ շուտ: Այդ մասին այսօր «Արկա» գործակալությանն է հաղորդել աղբյուրը ՀՀ Ազգային Ժողովում, ընդգծելով, որ զեկուցողի այցը սպասվում է ընթացիկ տարվա հոկտեմբերին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո: Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հաղորդել էր ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը, Թերի Դեւիսը մտադիր է իր թեկնածությունը առաջադրել ԵԽԽՎ գլխավոր քարտուղարի պաշտոնում 2004 թվականին Վալտեր Շվիմմերի լիազորությունների ավարտի կապակցությամբ: Թ.Դեւիսի ԵԽԽՎ գլխավոր քարտուղար ընտրվելու դեպքում, Վեհաժողովը նոր զեկուցող կնշանակի Լեռնային Ղարաբաղի գծով: