AM
26 Հունվար 2013 - 06:41 AMT

Նալբանդյան փողոցում շրջված երթուղայինի երեք ուղևոր հոսպիտալացվել է

Քիչ առաջ Նալբանդյան-Սայաթ Նովա խաչմերուկին շրջված երթուղայինի երեք ուղևոր տեղափոխվել է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: PanARMENIAN.Net-ի թղթակցի փոխանցմամբ, նրանք ստացել են թեթև մարմնական վնասվածքներ: Այժմ դեպքի վայրում են փրկարար ծառայության աշխատակիցները: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: