Ուղիղ 21 տարի առաջ` 1992 թ. հունվարի 28-ին Հայաստանի կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» որոշումը: Այդ օրը դարձավ ՀՀ Զինված ուժերի ծննդյան օրը: Ամիսներ անց`1992թ.-ի մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը: Այսօր արդեն Զինված ուժերը 21 տարեկան է:
Տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ՀՀ ԶՈւ կազմավորման 21-րդ տարեդարձին նվիրված Սուրբ պատարագ է լինելու: Պատարագին կմասնակցեն նաև սփյուռքահայ բարձրաստիճան զինվորականներ: Այսօր ՀՀ զինված ուժերին նվիրված գոհաբանական մաղթանք կմատուցվի ՀՀ ԶՈՒ զորամասերին մերձակա եկեղեցիներում և զորամասերի մատուռներում, իսկ «Եռաբլուր» զինվորական պանթեոոնում տեղի կունենա պսակադրության արարողություն: Շնորհավոր բոլորին:






