Հրապարակվել են ԱՄՆ Կինոդերասանների գիլդիայի մրցանակի դափնեկիրների անունները: Լավագույն դերասանական կազմ է ճանաչվել Բեն Աֆլեկի «Արգո գործողություն» ֆիլմի կոլեկտիվը:
2012թ. տղամարդու լավագույն դերակատար է ճանաչվել Դենիել Դեյ Լյուիսը, որը կատարել է Լինքոլնի դերը «Լինքոլն» կինոնկարում: Նա առաջ է անցել Բրեդլի Կուպերից, Հյու Ջեքմանից և Դենզել Վաշինգտոնից:
Կանացի լավագույն դերակատար է ճանաչվել Ջենիֆեր Լոուրենսը «Ին ընկերը հոգեկան է» ֆիլմի համար: Երկրորդ պլանի դերակատարության համար մրցանակի է արժանացել Թոմմի Լի Ջոնսը «Լինքոլն» կինոնկարի համար և Էնն Հեթաուեյը «Թշվառները» ֆիլմի համար, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: