Թուրք ադրբեջանական հակահայկական քարոզչությանը դիմագրավելու համար ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի նախաձեռնած 1987-1992թթ. Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների մասին պատմող «Սովորական Ցեղասպանություն» նախագծի շրջանակներում ստեղծվել է KarabakhRecords կայքը: ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից PanARMENIAN.Net-ին հայտնում են, որ կայքի նպատակն է համակարգել «Սովորական Ցեղասպանություն» նախագծի փաստագրական բազան, որը ներառում է արխիվային փասթաթղթեր, ֆոտո և տեսանյութեր, տուժածների և ականատեսների վկայություններ, դատական գործընթացների և քրեական գործերի նյութեր, միջազգային կազմակերպությունների և փորձագետների զեկույցներ և գնահատականներ, ինչպես նաև մամուլի հրապարակումներ։






