AM
14 February 2003 - 19:00 AMT

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԴԵՆ ԿԻՐԱՌՎՈՒՄ Է ՄԻԳՐԱՑԻՈՆ ՔԱՐՏԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ

Այսօրվանից Ռուսաստանի բոլոր սահմանային անցակետերում սկսվել է ՌԴ մուտք գործող օտարերկրացիներին միգրացիոն քարտերի հանձնումը: Ինչպես «ՀըԽ »-ին հաղորդել են ՌԴ ՆԳՆ-ում, միգրացիոն քարտեր կկիրառվեն միաժամանակ բոլոր 448 անցակետերում: Բացի դրանից, ԱՊՀ արեւմտյան սահմանի 56 անցակետերում միգրացիոն քարտեր կհանձնվի նաեւ այն օտարերկրացիներին, որոնք Ռուսաստան են մուտք գործում Բելառուսով տարանցմամբ: Նշենք, որ ԱՊՀ քաղաքացիների համար Ռուսաստան մուտք գործելիս միգրացիոն քարտեր չեն պահանջվում: