AM
14 February 2003 - 18:04 AMT

ԲԱՔՈՒՆ ՀԵՏԱՄՈՒՏ ԿԼԻՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԷԿ-Ի ՓԱԿՄԱՆԸ` ՉՆԱՅԱԾ ԱՅՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒՆ

Չնայած այն բանին, որ Հայկական ԱԷԿ-ի ֆինանսական հոսքերի կառավարումը հանձնվել է Ռուսաստանին, պաշտոնական Բաքուն հետամուտ կլինի ատոմակայանի փակմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը: Նրա խոսքերով, կայանում կիրառվող սարքավորումը խիստ հնացած է, եւ դրա հետագա օգտագործումը վտանգ է ներկայացնում ողջ տարածաշրջանի համար` անկախ այն բանից, թե ում կառավարման ներքո է գտնվում այն: