AM
14 February 2003 - 18:06 AMT

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐՍԿՍՄԱՆԸ

Ռուսաստանի երկաթուղայինները պատրաստ են Ռուսաստանի եւ Հարավային Կովկասի երկրների` Վրաստանի ու Հայաստանի միջեւ երկաթուղային հաղորդակցության վերականգնմանը: Այդ մասին հայտարարել է Կրասնոդարի երկրաթուղային բաժանմունքի պետ Եվգենի Գորլակովը: Նրա խոսքերով, այժմ այդ հարցում գլխավոր խոսքը պատկանում է երկրի քաղաքական գործիչներին: Ինչպես հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը, Սոչի եւ Սուխում քաղաքների միջեւ էլեկտրական գնացքների փորձնական ուղերթերից հետո երթեւեկության պարբերական ժամանակացույց է սահմանվել: