AM
14 February 2003 - 18:08 AMT

ԱՄՆ-Ը ԿԶԲԱՂՎԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՈՒԺԵՂԱՑՄԱՄԲ

Ազատության աջակցության ակտին կից 907-րդ ուղղման գործողության կասեցման ժամկետի երկարացումից հետո ԱՄՆ-ը մտադիր է Ադրբեջանի սահմանների ամրապնդման համար հատկացված միջոցներն ուղղորդել վերահսկման սահմանային գոտիների կարգավորմանը եւ սահմանամերձ դիտանոցների արդիականացմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հայտնել է, որ ընթացիկ տարվա օգնությունը կնպատակաուղղվի սահմանների պահպանության ուժեղացմանը եւ տեխնիկական հնարավորությունների ընդլայնմանը: Անցյալ տարի որպես օգնություն հատկացված միջոցներով անցկացվել են ծովային սահմանների պահպանության զորավարժություններ` վեց նավերի եւ սահմանապահ երկու կատերների մասնակցությամբ, եւ ափերում ստեղծվել են դիտակետեր: