Հոլիվուդյան դերասանուհի Լինդսի Լոհանը դատարանի առջև է կանգնել կեղծ ցուցմունքներ տալու մեղադրանքով Սանտա Մոնիկայում ՃՏՊ վերաբերյալ:
Լոհանին մեղադրում են իրավապահներին մոլորեցնելու մեջ: Դերասանուհին, իբր, պնդել է, որ «2012թ. հունիսին իրեն պատկանող «Պորշեի» ու բեռնատարի բախման ժամանակ ինքը չի եղել ղեկի մոտ»: Հաջորդ նիստը կկայանա մորտի 18-ին, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Լոհանը փորձաշրջան է անցնում 2007թ. թանկարժեք մանյակի գողության գործով: Որպես պատիժ նա պետք է 420 ժամ աշխատեր մորգում: Եթե կեղծ ցուցմունքի մեղադրանքը հաստատվի նա կարող է կալանավորվել: