Հայաստանի նախագահի թեկնածու, Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը դուրս է եկել նախընտրական մրցարշավից` հայտարարելով, որ առաջիկա նախագահական ընտրություններին կաջակցի Հայաստանի Ժողովրդական կուսակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանին: Ինչպես լրագրողներին այսօր տեղեկացրել է ՀԴԿ առաջնորդը, նման որոշում ընդունվել է «նախընտրական մրցարշավին իր լիարժեք մասնակցելուն խանգարող պայմաններից ելնելով» եւ պայմանավորված է նրա ու Դեմիրճյանի ծրագրերի գաղափարային նմանունթյամբ: Նա նաեւ նկատել է, որ Ընտրական օրինսգրքով որոշված ժամկետին` փետրվարի 9-ին իր թեկնածությունը չի հանել «մի շարք տեխնիկական պատճառներով»: Այսպիսով, Հայաստանի նախագահի պաշտոնին նախկին 11 գրանցված թեկնածուներից հավակնում են 8-ը: