AM
1 Փետրվար 2013 - 07:34 AMT

Ընտրությունների հետաձգումը կախված է Պարույր Հայրիկյանի առողջական վիճակից

ՀՀ նախագահի ընտրությունները հնարավոր է հետաձգվեն, եթե ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն ի վիճակի չլինի շարունակել քարոզարշավը: Նախագահի թեկնածուի դեմ երեկ մահափորձ էր կատարվել, թեկնածուին հրազենի վնասվածքով տեղափոխել էին Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Պարույր Հայրիկյանն ընտրությունները հետաձգելու մասին որևէ բան չի հայտարարել: Երեկ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այցելել էր թեկնածուին, վերջինս նախարարին հայտնել էր, որ շարունակելու է պայքարը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ հիվանդանոցում հայտարարել էր, որ եթե Հայրիկյանն ի վիճակի չլինի շարունակել քարոզարշավը, ապա ընտրությունները կհետաձգվեն երկու շաբաթով:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում այս, որ ԿԸՀ-ն այս պահին որևէ մեկնաբանություն չի անում:

ՀՀ Սահմանադրության 52 հոդվածի համաձայն, Հանրապետության նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով։ Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո՝ քառասուներորդ օրը։

Ընտրությունների հետաձգումը կախված է Պարույր Հայրիկյանի առողջական վիճակից