Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին շուտափույթ ապաքինում է մաղթում ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին: «Մենք այսօր իմացանք այդ լուրը և շատ ենք ցավում»,-ասել է Ժան Միշել Հափին: Ըստ նրա, գործով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները:
Հունվարի 31-ին, մոտավորապես 23:30-ին մահափորձ է կատարվել ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ:






