AM
1 Փետրվար 2013 - 09:09 AMT

Երևանում տեղի է ունեցել «Ջուղա» ֆիլմի պրեմիերան

Երևանում տեղի է ունեցել Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կողմից պատրաստված «Ջուղա» վավերագրական ֆիլմի պրեմիերան, հայտնում են հիմնադրամից:

20 րոպեի ընթացքում ներկայացվում է պատմական Ջուղա քաղաքի պատմությունը և աշխարհահռչակ գերեզմանոցի ոչնչացումը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Ադրբեջանի իշխանությունների կողմից:

«Ջուղա» վավերագրական ֆիլմը ներկայացվում է ձեր ուշադրությանը: