AM
14 February 2003 - 14:17 AMT

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԻՆԱԳԻԾԸ ԿԸՆԴՈՒՆՎԻ ԱՐԴԵՆ ԱՅՍ ՏԱՐԻ

Հայաստանում այլընտրանքային ծառայության վերաբերյալ օրինագիծն արդեն պատրաստ է եւ 2003 թ., ամենայն հավանականությամբ, կընդունվի: Այդ մասին «Ռոսիյսկայա գազետա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով` բանակում ծառայել չցանկացողների թիվը Հայաստանում այսօր այնքան էլ մեծ չէ: Այնպես որ, այդ օրենքի ընդունումով հանրապետությունը հազիվ թե բանակի
կոմպլեկտավորման հետ կապված խնդիրներ ունենա, նկատել է նախարարը: