AM
14 February 2003 - 14:18 AMT

ԵԽԽՎ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ԵՐԵՎԱՆ ԿԺԱՄԱՆԵՆ ՓԵՏՐՎԱՐԻ 17-ԻՆ

Փետրվարի 17-ին Երեւան կժամանի Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) դիտորդների առաքելությունը: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, ԵԽԽՎ դիտորդները ԵԱՀԿ դիտորդների հետ համատեղ կհետեւեն Հայաստանում նախագահական ընտրությունների ընթացքին, որը նախատեսված է անցկացնել փետրվարի 19-ին: ԵԽԽՎ դիտորդները կհանդիպեն նախագահի թեկնածուներին, ԶԼՄ-ների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին: